Jump to content

Պերճուհի Պարտիզպանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Պերճուհի Պարտիզպանյան
արմտ. հայ.՝ Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 8, 1889(1889-07-08)[1]
ԾննդավայրՊլովդիվ, Բուլղարիայի իշխանություն[2]
Մահացել էմայիսի 19, 1940(1940-05-19)[1] (50 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Հայաստան և  Ֆրանսիա
Ազգությունհայ
Մասնագիտությունմանկավարժ, գրող, քաղաքական գործիչ և հասարակական գործիչ
ԱշխատավայրNansen International Office for Refugees?, Հովնանյան դպրոց, Գայանյան օրիորդաց դպրոց և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով
ԱմուսինՍարգիս Բարսեղյան
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀՅԴ
ԵրեխաներArmen Barseghian?
 Perchouhi Partizpanyan-Barseghyan Վիքիպահեստում

Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյան (հուլիսի 8, 1889(1889-07-08)[1], Պլովդիվ, Բուլղարիայի իշխանություն[2] - մայիսի 19, 1940(1940-05-19)[1], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[3]), հայ հասարակական գործիչ, մանկավարժ, գրող։

Ռազմական, քաղաքական գործիչ Սարգիս Բարսեղյանի կինը[4]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պերճուհի Պարտիզպանյանը ծնվել է 1886 թվականին Էդիրնեում։ Միջնակարգ դպրոցն ավարտել է Բուլղարիայի Ֆիլիպե քաղաքում (այժմ՝ Պլովդիվ)` աշակերտելով Ռոստոմին և Եղիսաբեթ Զորյան-Զահնազարյանին։ Դպրոցական տարիներից Պերճուհին երազել է դաշույնահարելով ահաբեկել սուլթան ՝։

Նախօրոք իր երեսին պիտի պոռայի բոլոր այն բարբարոսությունները, զօրս ան ընել տված էր հայրենիքիս մէջ, հաշիվ պիտի պահանջեի ամնմեղ արիւնի համար, զօր ան թափել տւած էր եւ արժանացած՝ «կարմիր սուլթան» համաշխարհային, բայց զազրելի տիտղոսին[4][5]։

16 տարեկան հասակում հանդիպել է ապագա ամուսնուն՝ հեղափոխական Սարգիս Բարսեղյանին (Պողոս Օդաբաշյան), ում խորհրդով օրիորդների խմբակ է ստեղծել, որի նպատակն էր լուսավորություն և հեղափոխական գաղափարներ տարածելը[6]։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ժնև, 1904 թվականին ընդունվել Ժնևի համալսարան, ուսանել գրականություն և մանկավարժություն։ Ուսանողական տարիներին գրել է բանաստեղծություններ, ստեղծագործել է Էտնա կեղծանունով։ Պարտիզպանյանի պատմվածքներն ամփոփված են «Փոթորիկեն վերջ» ժողովածուում[7]։ Ուսումն ավարտելուց հետո դասավանդել է Կերասունում և Վանում[4]։

1909 թվականին ամուսնացել է Սարգիս Բարսեղյանի հետ։ 1914 թվականին ծնվել է նրանց միակ որդին՝ Արմենը։

1914 թվականին Կարինի Հայ հեղափոխական դաշնակցության 8-րդ Ընդհանուր ժողովում Սարգիս Բարսեղյանն ընտրվել է ՀՅԴ բյուրոյի անդամ և ստանձնել Կոստանդնուպոլսի հատվածի գործավարությունը։ 1915 թվականին ձերբակալվել և նահատակվել է։ Ամուսնու սպանությունից հետո Պերճուհին տեղափոխվել է Բուլղարիա, այնուհետև՝ Թիֆլիս, իրեն նվիրել զավակին ու մարդկանց ծառայելուն։ Մինչև Առաջին աշխարհամարտը Թիֆլիսում Հովնանյան և Գայանյան վարժարաններում զբաղվել է ուսուցչությամբ։ Հայաստանի առաջին հանրապետության հռչակումից հետո տեղափոխվել է Երևան, 1919 թվականի հուլիսին Դաշնակցության կողմից ընտրվել խորհրդարանի պատգամավոր, ընդգրկվել Դպրոցական-կրթական հանձնաժողովում[Նշում 1][4], որը նախագահել է Սահակ Թորոսյանը։ Խորհրդարանի Դպրոցական-կրթական հանձնաժողովը օրենսդրական հսկայական աշխատանքներ է կատարել կրթական գործի կազմակերպման ուղղությամբ։ Խորհրդարանի 1919 թվականի աշնանը տեղի ունեցած նիստերից մեկում Պերճուհի Բարսեղյանի առաջարկով շրջանային դպրոցական տեսուչների հիմնական աշխատավարձը ամսական հազար երկու հարյուր ռուբլուց հասել է հազար չորս հարյուր ռուբլու, որի համար հատուկ վարկ է բացվել Հայաստանի կրթության և արվեստի նախարարի անունով։ Ավելի ուշ բարձրացվել են նաև ուսուցիչների աշխատավարձները։ Պերճուհի Բարսեղյանը խորհրդարանում փորձել է անդրադառնալ ոչ միայն կրթության որակի բարձրացմանը, այլև ոլորտի աշխատողների նյութական վիճակի բարելավմանը։ Խորհրդարանական հանձնաժողովը Բարսեղյանի մասնակցությամբ փորձել է կարգավորել կրթությանն առնչվող տեղական բնույթի խնդիրները։ Խորհրդարանական կարճ գործունեության ընթացքում Բարսեղյանը կարողացել է իր հնարավորության սահմաններում աջակցել նորանկախ Հայաստանի դպրոցա-կրթական համակարգի կայացման առաջին քայլերին։

Պերճուհի Պարտիզպանյանը հայ ուսուցիչների հետ, 1907 թվական

Խորհրդարանական գործունեությունից բացի, Բարսեղյանը նյութական ու բարոյական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի կարիքավորներին։ Խորհրդարանի 1918 թվականի սեպտեմբերի 28-ի ընդունած օրենքով կառավարությունը պարտավորվել է գաղթականներին ապահովել հողով և աշխատանքով։ Խորհրդարանի հոկտեմբերի 11-ի օրենքով շուրջ 13 միլիոն ռուբլի վարկ է հատկացվել գաղթական որբերի, ինչպես նաև ավերված գյուղերի վերականգնման համար։ Հայաստանում իշխանություններից բացի կարիքավորներին աջակցել են նաև բազմաթիվ կազմակերպությունների ու բարերարներ, այդ թվում՝ Մերձավոր Արևելքի ամերիկյան կոմիտեն (Ամերիկոմ), որը բազմաթիվ մասնաճյուղեր է բացել նաև Երևանում։ Բարսեղյանը միաժամանակ ընդգրկվել է Ամերիկյան խնամատարության կոմիտեում։ Պերճուհին ոչ միայն նվիրվել է որբ երեխաներին օգնելու գործին, այլև որդեգրել է Հայոց ցեղասպանության պատճառով որբացած մի տղայի՝ Սուրիկ անունով։

Հանրապետության անկումից հետո գաղթել է Հայաստանից։ Որոշ ժամանակ բնակվել է Սոֆիայում, այնուհետև վերջնականապես հաստատվել Փարիզում, որտեղ ղեկավարել է Նանսենյան գրասենյակը և զբաղվել գրական գործունեությամբ[8]։ Պերճուհու «Արփիկը», «Օղակ մը շղթայէս» պատմվածքները հրատարակվել են Բոստոնի «Հարենիք» ամսագրի անգլերեն տարբերակում, մրցանակի են արժանացել անգլիացի գրաքննադատ և տարվա լավագույն պատմվածքների հրատարակիչ Է․ Օբրայենի կողմից[Նշում 2]։

Պերճուհու ավագ քույրը՝ Սաթենիկը, եղել է հայ ազգային-ազատագրական պայքարի ականավոր գործիչ, բժիշկ Հովսեփ Տեր-Դավթյանի կինը։

Մահացել է 1940 թվականին Ֆրանսիայում՝ երկարատև հիվանդությունից հետո։

  1. Հայաստանի Հանրապետութեան պառլամենտի նիստերի արձանագրութիւններ։ 1918-1920 թթ․ Երեւան, 2009, էջ 242, հմմտ․ ՀԱԱ, ֆ․ 198, ց․ 1, գ․ 32, թ․ 9, շրջ․, «Հայաստանի աշխատաւոր», Երեւան, 1919, 13, 14 օգոստոսի, «Աշխատանք», Երեւան, 1919, 16 օգոստոսի
  2. Առաջին անգամ հուշագրությունը հրատարակվել է Բոստոնի «Հայրենիք» ամսագրի 1938-1939 թթ․ համարներում։ Ապա 2004 թվականին առանձին գրքերով լույս է տեսել ֆրանսերեն, Մարսելում «Jours de cendres a Istanbul» խորագրով և վերջում՝ նաև վերահրատարակվել է հայերեն (Պերճուհի, «Խանձված օրեր», Բեյրութ, 2016)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYzNzg2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1592%2C-358&uielem_islocked=0&uielem_zoom=186&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  2. 2,0 2,1 2,2 https://www.editionsparentheses.com/IMG/pdf/p122_jours_de_cendres_a_istanbul.pdf
  3. 3,0 3,1 3,2 https://archives.paris.fr/arkotheque/visionneuse/visionneuse.php?arko=YTo2OntzOjQ6ImRhdGUiO3M6MTA6IjIwMjItMDgtMjUiO3M6MTA6InR5cGVfZm9uZHMiO3M6MTE6ImFya29fc2VyaWVsIjtzOjQ6InJlZjEiO2k6NDtzOjQ6InJlZjIiO2k6MjYzNzg2O3M6MTY6InZpc2lvbm5ldXNlX2h0bWwiO2I6MTtzOjIxOiJ2aXNpb25uZXVzZV9odG1sX21vZGUiO3M6NDoicHJvZCI7fQ==#uielem_move=-1067%2C-165&uielem_islocked=0&uielem_zoom=168&uielem_brightness=0&uielem_contrast=0&uielem_isinverted=0&uielem_rotate=F
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Ստեփանեան Խաչատուր, Կանայք առաջին հանրապետութեան խորհրդարանում, Նոր Ջուղա, 2018, էջ 35-ից 55» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2021 թ․ հունիսի 2-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 5-ին.
  5. Պերճուհի, «Խանձւած օրեր», Բէյրութ, 2016, էջ 22։
  6. Պերճուհի, «Խանձւած օրեր», Բէյրութ, 2016, էջ 25։.
  7. Զէյթլեան, Սոնա (1992). Հայ կնոջ դերը հայ յեղափոխական շարժման մէջ. Ա. հ. ISBN 978-0-9632833-0-6.
  8. «Կինը և հասարակությունը». Կինը և հասարակությունը. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 16-ին.
  • Սոնա Զեյթլյանի «Հայ կնոջ դերը հայ հեղափոխական շարժման մեջ», Լոս Անջելես, 1992։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճուհի Պարտիզպանյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պերճուհի Պարտիզպանյան» հոդվածին։